Չեխիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 13 հազարը այն բանից հետո, երբ մեկ օրում այդ ցուցիչն ավելացել է 143-ով: Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարության տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 062-ի: Երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 352 մարդ:
Ներկայումս Չեխիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 4501 է, որոնցից 148-ը բուժում է ստանում հիվանդանոցներում: Առողջացել է ավելի քան 8,2 հազար վարակակիր: