կարևոր
1839 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-11 17:25

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը: Այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

»Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»,- գրել է Վարդանյանը:

Ավելի վաղ կորոնավիրուսը հաղթահարել էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Կորոնավիրուսով վարակված պատգամավորներ կան Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում: