470 դիտում, 2020.07.11 16:32

Բելառուսում կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել

Բելառուսում կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել

Մեկ օրում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք է հաստատվել. մահացել է հինգ մարդ: Ընդհանուր առմամբ, վարակված է 64 767 մարդ, իսկ մահացածների թիվը 459 է: Այս մասին հուլիսի 11-ին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 64 767 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 123 158  թեստավորում»,-ասվում է հաղորդագրությունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 459 վարակակիր, որոնք նաև քրոնիկական հիվանդություններ են ունեցել:

Հուլիսի 11-ին առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 54 919 պացիենտ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուսային հիվանդություն էր հաստատվել:

կիսվել նյութով -