486 դիտում, 2020.07.11 16:15

Ավտոբուսի վթարի հետևանքով Վիետնամում հինգ մարդ է զոհվել

Ավտոբուսի վթարի հետևանքով Վիետնամում հինգ մարդ է զոհվել

Հինգ մարդ մահացել և 28-ը տուժել է հուլիսի 11-ին Վիետնամի Կոնտում շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Տեղական VnExpress կայնքը հաղորդում է, որ ուղևորներով ավտոբուսը ցած է ընկել ժայռից:

Կայքի տվյալներով՝ ավտոբուսում քառասուն ուղևոր է եղել, որոնցից վեցը՝ երեխաներ: Ավտոբուսն անդունդն է ընկել 20 մետր բարձրությունից:

Վարորդի խոսքով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել  արգելակների խափանման պատճառով: Տեղի ճանապարհային երթևեկության անվտանգության բաժնից հայտնել են, որ ավտոբուսն այնքան վնասված է, որ փրկարարները ստիպված են եղել այն երկու մասի բաժանել՝ վիրավորներին դուրս բերելու համար:

Վիետնամի վարչապետի տեղակալը տեղի իշխանություններին հանձնարարել է  օպերատիվ օգնություն ցույց տալ տուժածներին, ինչպես նաև թեստավորել վարորդին՝ հասկանալու համար արդյոք նա ալկոհոլ կամ թմրադեղեր օգտագործե՞լ է, թե՞ ոչ:

կիսվել նյութով -