01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հինգ մարդ մահացել և 28-ը տուժել է հուլիսի 11-ին Վիետնամի Կոնտում շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Տեղական VnExpress կայնքը հաղորդում է, որ ուղևորներով ավտոբուսը ցած է ընկել ժայռից:
Կայքի տվյալներով՝ ավտոբուսում քառասուն ուղևոր է եղել, որոնցից վեցը՝ երեխաներ: Ավտոբուսն անդունդն է ընկել 20 մետր բարձրությունից:
Վարորդի խոսքով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել արգելակների խափանման պատճառով: Տեղի ճանապարհային երթևեկության անվտանգության բաժնից հայտնել են, որ ավտոբուսն այնքան վնասված է, որ փրկարարները ստիպված են եղել այն երկու մասի բաժանել՝ վիրավորներին դուրս բերելու համար:
Վիետնամի վարչապետի տեղակալը տեղի իշխանություններին հանձնարարել է օպերատիվ օգնություն ցույց տալ տուժածներին, ինչպես նաև թեստավորել վարորդին՝ հասկանալու համար արդյոք նա ալկոհոլ կամ թմրադեղեր օգտագործե՞լ է, թե՞ ոչ: