412 դիտում, 2020.07.11 15:43

Հայոց եկեղեցու պատմությունը չպետք է միանա Հայոց պատմությանը կամ դպրոցական այլ առարկայի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայոց եկեղեցու պատմությունը չպետք է միանա Հայոց պատմությանը կամ դպրոցական այլ առարկայի: Մեր նկարահանող խմբին երեվանցիները հիմնականում այս պատասխանն են տվել:

Նրանցից շատերը կարծում են, որ առարկան պետք է առանձին ներկայացվի աշակերտներին: Իսկ որոշ դպրոցականներն էլ այլ կարծիքի են: Ասում են, թե առարկան հետաքրքիր է, սակայն մատուցման ձեվն է սխալ:

Հիշեցնենք, որ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունը մտադիր է  փոփոխություններ կատարել դպրոցական ծրագրում, ըստ որի պետք է հայոց պատմություն եւ եկեղեցու պատմություն առարկները միավորվեն, ու մեկ դասագրքով ներկայացվեն դպրոցականին:
 

կիսվել նյութով -