Հայոց եկեղեցու պատմությունը չպետք է միանա Հայոց պատմությանը կամ դպրոցական այլ առարկայի: Մեր նկարահանող խմբին երեվանցիները հիմնականում այս պատասխանն են տվել:
Նրանցից շատերը կարծում են, որ առարկան պետք է առանձին ներկայացվի աշակերտներին: Իսկ որոշ դպրոցականներն էլ այլ կարծիքի են: Ասում են, թե առարկան հետաքրքիր է, սակայն մատուցման ձեվն է սխալ:
Հիշեցնենք, որ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարել դպրոցական ծրագրում, ըստ որի պետք է հայոց պատմություն եւ եկեղեցու պատմություն առարկները միավորվեն, ու մեկ դասագրքով ներկայացվեն դպրոցականին: