476 դիտում, 2020.07.11 15:35

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դատական հայց է ներկայացրել 168.am-ի դեմ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դատական հայց է ներկայացրել 168.am-ի դեմ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի փոխհատուցման» պահանջով հայց է ներկայացրել 168.am լրատվական կայքի դեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Հայտնում եմ, որ ստանձնել եմ 168.am-ի շահերի պաշտպանությունը: Դատական գործի հետագա մանրամասների մասին կխոսեմ առաջիկայում:

Մամուլի և խոսքի ազատությունը ժողովրդավարության առաջին կոմպոնենտներից է և այն պետք է մշտապես երաշխավորված լինի»,- գրել է նա:

կիսվել նյութով -