530 դիտում, 2020.07.11 15:17

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի  11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

կիսվել նյութով -