496 դիտում, 2020.07.11 15:10

Հնդկաստանում սկսել են վաճառել ադամանդներով պատված պաշտպանիչ դիմակներ

Հնդկաստանում սկսել են վաճառել ադամանդներով պատված պաշտպանիչ դիմակներ

Հնդկաստանի Սուրատ քաղաքի ոսկերչական խանութներից մեկը կորոնավիրուսի տարածման ընթացքում սկսել է ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ վաճառել, որոնց արժեքը 2-5 և ավելի հազար դոլար է: Այս մասին հայտնել է  տեղական ANI գործակալությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խանութի սեփականատերը գործակալությանը պատմել է, որ նման դիմակներ ստեղծելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ ոսկերչական սրահ է եկել մի տղամարդ և խնդրել է «յուրահատուկ» դիմակներ պատրաստել հարսի և փեսայի համար:

«Մենք մեր դիզայներներին հանձնարարեցինք ստեղծել դիմակներ, որոնք այդ հաճախորդը գնեց: Հետո նման դիմակների հավաքածու ներկայացրինք: Կան դիմակներ, որոնց պատրաստման համար դեղին ոսկի և ամերիկյան ադամանդներ են անհրաժեշտ: Դրանք ավելի քանի 1990 դոլար արժեն: Կան դիմակներ, որոնք պատրաստվում են սպիտակ ոսկուց և իսկական ադամանդներից, որոնք 5300 դոլար արժեն»,-նշել է ոսկերչական խանութի սեփականատերը:

Նրա խոսքով՝ դիմակների հիմք հանդիսացող կտորը համապատասխանում է պաշտպանիչ դիմակի պատրաստման նորմերին: Ադամանդներն ու ոսկին, որոնք օգտագործվում են, հաճախորդի ցանկության դեպքում կարելի է հանել և դրանցից այլ զարդեր պատրաստել:

կիսվել նյութով -