10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
14 ամսվա ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները 580 միլիոն դրամի չափով պարգեւավճարներ են ստացել:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ բոլոր 132 պատգամավորներին էլ պարգեւավճարը տրվել է իրենց աշխատավարձի 30 տոկոսի չափով: Միրզոյանը նշել է, նաեւ, որ կոպիտ հաշվարկով յուրաքանչյուր պատգամավոր ստացել է ընդամենը 240.000-ական դրամ եւ խոսքը ամենեւին էլ միլիոնների մասին չէ:
Ազգային ժողովի նախագահը վստահ է, որ այս քայլը արդարացված է: Իսկ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողի այն հարցին, թե «արդյո՞ք տեղին են պարգեւավճարները մեր աղքատ երկրի պարագայում»՝ պատասխանել է, որ տեղին են, քանի որ այդ գումարով է պատգամավորը համապատասխան հագուստ գնում, որպեսզի արտասահմանցի գործընկերներին դիմավորելիս «ծակ շորով» չլինի: Նա էլ է նշել, որ ստացածը ընդամենը 200 հազար դրամ է, որը այդքան էլ մեծ գումար չէ:
Մեր նկարահանող խումբը Երեւանում հարցում է իրականացրել, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները այս հարցի շուրջ: