366 դիտում, 2020.07.11 14:34

Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2397-ով

Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2397-ով

Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 255 հազարը, ապաքինվել է ավելի 217 հազար մարդ: Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 2397 նոր դեպք, մահացել է 188 մարդ:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 255 հազար 117 է, մահացել է 12 հազար 635 մարդ, հիվանդությունը հաղթահարել՝ 217 հազար 666-ը:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է  12 միլիոն 651 հազարըՄահացածների թիվն անցել է 563 հազարըԱպաքինվել է ավելի քան 7 միլիոն 385 հազար մարդ:

կիսվել նյութով -