468 դիտում, 2020.07.11 14:25

Սևան և Մարտունի քաղաքներում շուտով կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները

Սևան և Մարտունի քաղաքներում շուտով կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները

Շուտով Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում իրենց դռները կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները։ Այստեղ ավարտական փուլում են կահավորման աշխատանքները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ֆինանսավորմամբ ստեղծվող կենտրոններում քաղաքացիներին կսպասարկեն ավելի լավ պայմաններում, իսկ աշխատակիցները կսկսեն աշխատել նոր ու հիմնովին վերանորոգված շենքում։

Մարզի բնակիչներն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով կստանան այն բոլոր ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության գրասենյակ, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին դիմելիս, որոնք գործում էին տարբեր հասցեներում»,- գրել է նախարարը:

կիսվել նյութով -