508 դիտում, 2020.07.11 14:02

ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել. Վահագն Հարությունյան․ «Փաստինֆո»

ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել. Վահագն Հարությունյան․ «Փաստինֆո»

ՀՔԾ-ն չի ուզում բացահայտել, և չի կարող բացահայտել «Մարտի 1»-ի սպանությունների հանգամանքները։ Չեն ուզում, որովհետև այդ դեպքում պետք  է անդրադառնան դրա ծնող պատճառներին և կազմակերպիչներին, և չեն կարող, որովհետև կոնկրետ մարդկանց հետ ՀՔԾ-ն գնացել է գործարքի և, ըստ էության չի, կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Ըստ նրա՝ ի սկզբանե եղել է նպատակ այդ ճանապարհով փորձել կոծկել սպանությունների չբացահայտելու իրական հանգամանքը։ 

«ՀՔԾ-ի կողմից իրականացվող որպես այդպիսին իրավական գործընթաց այսօր չկա, չկա նախաքննություն և չկա հասարակ արդարադատություն, փոխարենը կա քաղաքական պատվեր, ՀՔԾ-ն ունի իր բեմադրիչները, որոնք, ի դեպ, իրենց ցուցումները տալիս են Սասուն Խաչատրյանի աշխատասենյակում նստած, առանց խորշելու և առանց նույն ՀՔԾ շենք մտնելու իրավունքն ունենալու, ահա թե ինչ աստիճանի է հասցված գործընթացը»–, նշել է Վահագն Հարությունյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

կիսվել նյութով -