364 դիտում, 2020.07.11 13:04

Ցուցարարները փորձել են գրոհել Սերբիայի խորհրդարանի շենքը

Ցուցարարները փորձել են գրոհել Սերբիայի խորհրդարանի շենքը

4-րդ գիշերն անընդմեջ Բելգրադում հակակառավարական ցույցեր են անցկացվում: Այս մասին հայտնում է «ՌԻՍ Նովոստի»-ն:

Այս գիշեր հարյուրավոր ցուցարարները փորձել են գրոհել Սերբիայի խորհրդարանի շենքը: Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար պայթուցիկներ եւ քարեր են նետել իրավապահների ուղղությամբ: Ոստիկանության ստորաբաժանումներն էլ մահակներ ու արցունքաբեր գազ են կիրառել: Երկու կողմից էլ կան տուժածները:

կիսվել նյութով -