458 դիտում, 2020.07.11 12:16

Սիրիան ու Ռուսաստանը պնդում են՝ մարդասիրական օգնությունն այսուհետ պետք է առաքել Դամասկոսով

Սիրիան ու Ռուսաստանը պնդում են՝ մարդասիրական օգնությունն այսուհետ պետք է առաքել Դամասկոսով

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա, որով առաջարկվում էր եւս մեկ տարով երկարաձգել մանդատը եւ Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա՝ առանց Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ համաձայնության գալու: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ռուսական կողմը հստակեցրել է, որ եթե մինչ այս Սիրիայի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքների բնակիչներին օգնելու համար անհրաժեշտ էր օգտագործել հարեւան  Իրաքի, Հորդանանի ու Թուրքիայի տարածքները, ապա այժմ դրա անհրաժեշտությունը չկա: Իրավիճակն այդ հողերում փոխվել է, ու սիրիական բանակն ավելի ու ավելի շատ տարածքներ է իր տիրապետության տակ վերցնում: Սիրիան ու Ռուսաստանը պնդում են՝ մարդասիրական օգնությունն այսուհետ պետք է առաքել Դամասկոսով: Ու առհասարակ, ցանկացած քայլ պետք է ձեռնարկվի Սիրիայի կառավարության հետ համաձայնեցված կարգով:

Անվտանգության խորհուրդն էլ չի ընդունել Ռուսաստանի բանաձեւը, որով առաջարկում էր նախկին երկու սահմանային անցակետի փոխարեն մեկ անցակետով ուղարկել օգնությունը: