326 դիտում, 2020.07.11 11:45

Թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ Արայիկ Հարությունյան

Թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունների որոշմանը։

Նա նշել է, որ սրանով նրանք վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները:

Հիշեցնենք, որ Թուքիայի բարձրագույն դատարանը թույլ կտա Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը, որն այժմ գործում է որպես թանգարան, վերածել մզկիթի:

Պետական խորհուրդը որոշման հիմքում դրեց կրոնական խմբի ներկայացրած խնդրանքը, որպեսզի չեղյալ հայտարարվի1934 թվականի որոշումը, որով 6-րդ դարի շինությունը վերածվել էր թանգարանի:

կիսվել նյութով -