358 դիտում, 2020.07.11 11:03

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում

Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվել է ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվել են առկա խնդիրները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ` տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակը պահպանելու և հագեցվածության հարցերը բարելավելու ուղղությամբ:

կիսվել նյութով -