310 դիտում, 2020.07.11 11:24

Կոռուպցիոն դեպք Վրաստանի ՆԳՆ-ում. կին ոստիիկան է ձերբակալվել

Կոռուպցիոն դեպք Վրաստանի ՆԳՆ-ում. կին ոստիիկան է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակից Վերիկո Իմերիշվիլին ձերբակալվել է` կաշառք ստանալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

Տեղեկությունը հաստատել է Ներքին գործերի նախարարությունը: Կին ոստիկանի ձերբակալության մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Քննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 338 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (հատկապես խոշոր  չափի կաշառք ստանալը): Մեղքն ապացուցելու դեպքում ոստիկանին 11-15 տարվա ազատազրկում է սպառնում:

կիսվել նյութով -