12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Մեկնարկային տուրի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը: Իսկ սեպտեմբերի 11-14-ը կկայանան Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին խաղերը: Բունդեսլիգայում այս տարի ձմեռային դադարը կկրճատվի:Հանդիպումներ են նախատեսված հունվարի 2-3-ին:
Գերմանական Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոնը Մյունխենի «Բավարիա»-ն է: «Բավարիա»-ն իր պատմության մեջ 30-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն: Մյունխենյան ակումբը 2013 թվականից սկսած անընդմեջ երկրի չեմպիոն է դառնում: