404 դիտում, 2020.07.11 10:25

Այսօր շոկոլադի միջազգային օրն է

Այսօր շոկոլադի միջազգային օրն է

Հուլիսի 11-ը նշվում է, որպես Շոկոլադի համաշխարհային օր (World Chocolate Day):

Տոնը առաջին անգամ նշել են Ֆրանսիայում 1995 թ.-ին:

Շոկոլադն առաջինը պատրաստել են ացտեկները` անվանելով «աստվածների սնունդ»: Եվրոպա շոկոլադը հասել է իսպանացիների շնորհիվ: Հին ժամանակներում շոկոլադը պատրաստել են առանց շաքարի ավելացման և օգտագործել են ֆիզիկական ուժի ու դիմադրողականության ամրապնդման համար: Հետո շոկոլադի մեջ սկսեցին ավելացնել կաթ, շաքար, ընկուզեղեն, տարբեր սննդային հավելումներ` դարձնելով մեծերի և փոքրերի սիրված քաղցրավենիքը:

Շոկոլադի օրը տարբեր երկրներում տեղի են ունենում տոնին նվիրված տարբեր միջոցառումներ, անցկացվում են մրցույթներ, շոկոլադից ստեղծագործությունների ցուցահանդեսներ, վարպետության դասեր, մասնագետները պատմում են, թե ինչպես են շոկոլադ պատրաստում:

կիսվել նյութով -