382 դիտում, 2020.07.10 23:55

Առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 10-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Հանրապետության տարածքում հուլիսի 11-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը  հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում հուլիսի 11-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Գիշերը կդիտվի +17, ցերեկը՝ +28, երեկոյան՝ +25 աստիճան տաքություն։          

կիսվել նյութով -