342 դիտում, 2020.07.10 23:03

Անցկացվել է մեքենավարման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ

Անցկացվել է մեքենավարման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ

Դաշտային պայմաններում զինծառայողների գործողությունների ներդաշնակման և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով հուլիսի 9-ին 4-րդ զորամիավորման մոտոհրաձգային վաշտերն անցկացրել են մեքենավարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են բարդ տեղանքում մեքենավարման և զենքերի կիրառման ունակությունները, կրակի վարման արդյունավետությունը և ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը:

կիսվել նյութով -