Դաշտային պայմաններում զինծառայողների գործողությունների ներդաշնակման և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով հուլիսի 9-ին 4-րդ զորամիավորման մոտոհրաձգային վաշտերն անցկացրել են մեքենավարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստուգվել են բարդ տեղանքում մեքենավարման և զենքերի կիրառման ունակությունները, կրակի վարման արդյունավետությունը և ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը: