կարևոր
1563 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-10 22:47

«Առինջ մոլում» խախտումներ են հայտնաբերվել

«Առինջ մոլում» խախտումներ են հայտնաբերվել

Հուլիսի 10-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և «Առինջ մոլում»:

Ստուգայցերի ընթացքում «Առինջ մոլում» գտնվող շինանյութերի, հագուստի և տնտեսական ապրանքների վաճառքի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Մասնավորապես բացակայել են սոցիալական  հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Առևտրի կետերում առկա թերությունները տեղում շտկվել են:

Շենգավիթ վարչական շրջանում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ էական խախտումներ չեն հայտնաբերվել:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ ներկայացուցիչների կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում են պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: