392 դիտում, 2020.07.10 22:28

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի վերափոխումը թանգարանից մզկիթի որոշումը վերջնական է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի վերափոխումը թանգարանից մզկիթի որոշումը վերջնական է:

Թուրքիայի Պետական խորհրդի միաձայն որոշման մասին դեռ նախորդ օրն էր տեղեկատվական արտահոսք եղել: Եվ, ահա, այն նաեւ պաշտոնապես է հրապարակվել: Դա Թուրքիայի նախագահի հերթական որոշումն է, որը միանշանակ չի ընդունվել աշխարհում:

Բազմաթիվ պետություններ, հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են արել Թուրքիային՝ տաճարը թողնել որպես թանգարան: Սակայն էրդողանական իշխանություններն այդ հորդորներին բացարձակ ականջալուր չեն եղել:

Երբ 1453 թվականին օսմանցիները գրավել էին Պոլիսը, Բյուզանդական կայսրության երբեմնի խորհրդանիշ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել էին մզկիթի: Իսկ 1934 թվականին Աթաթուրքի հրամանով այն դարձել էր թանգարան, եւ այդ կարգավիճակում գործում էր մինչ օրս:

Եվ, ահա, փաստորեն, ավելի քան կես հազարամյակ անց Էրդողանը եւ իրեն հարողները, կրկին այդ տաճարը մզկիթի վերածելով, Պոլիսի եւս մեկ, այս անգամ էլ, այսպես ասած, խորհրդանշական գրավումով ամբողջ քրիստոնյա աշխարհին իր նկռտումների մասին են բարձրաձայնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

կիսվել նյութով -