կարևոր
2111 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-10 21:36

ԱՀ պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի Հանրապետության պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը, հրապարակելով նաև Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութը։

 «Նոր կարգադրությունները գործելու են հուլիսի 10-ից։ Մեր երկրի քաղաքացիներ չհանդիսացող անձիք Արցախ կարող են այցելել մի քանի դեպքերում:  Պարետ Գրիգորի Մարտիրոսյանը մանրամասնել է դրանք: Արցախի քաղաքացիների դեպքում էլ՝ թեստավորման պայմաններն են փոխվել: Արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում»,- նշված է հաղորդագրության մեջ։