442 դիտում, 2020.07.10 21:28

COVID-19. Ռուսաստանում վարակվածների թիվը 713 հազարից ավելին է.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Ռուսաստանում վարակվածների թիվը 713 հազարից ավելին է.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 428 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 558 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 250 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 220 հազար 995 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 135 հազար 838 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 762 հազար 263-ի, մահերինը՝ 69 հազար 316-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 798 հազար 152 է, մահերինը՝ 21 հազար 656: 

Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 713 հազար 936 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 635 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 017 մարդ: 

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 316 հազար 448 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 11 հազար 314 մարդ:  Իսպանիային շրջանցել է Չիլին՝ հայտնվելով 6-րդ տեղում: Չիլիում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 306 հազար 216, մահերի թիվը՝ 6 հազար 682: 

Իսպանիայում վարկվածների թիվը 300 հազար 136 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 401: Հաջորդող երկիրը Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 287 հազար 621 է, մահերինը՝ 44 հազար 602: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 282 հազար 283 է, մահերինը՝ 33 հազար 526: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է  252 հազար 720 հաստատված դեպք, 12 հազար 447 մահ: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 23-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 4-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 585, որից ապաքինվել է 78 հազար 609-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 973-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 226 հազար 486 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 102 հազար 630, մահերինը՝ 146: Եգիպտոսում առկա է 79 հազար 254 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 617 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 53 հազար 577 է, մահացածներինը՝ 328: Լիբանանում կա 2 հազար 011 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 22-ով՝ հասնելով 394-ի: Մահացել է 16 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

կիսվել նյութով -