452 դիտում, 2020.07.10 19:57

Շիրակի մարզում կայծակի հարվածից մահացել է Բենիամին համայնքի հովիվը

Շիրակի մարզում կայծակի հարվածից մահացել է Բենիամին համայնքի հովիվը

Հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ըստ «ՑԱՅԳ» ՀԸ «Այսօր» լրատվականի նախնական տեղեկություների, Շիրակի մարզի Բենիամին համայնքում կայծակի հարվածից մահացել է նույն գյուղի բնակիչ 74-ամյա Ն. Ա-ն։

Ինչպես «Այսօր» լրատվականին տեղեկացրել է Բենիամինի համայնքապետ Արտակ Անտոնյանը, մահացածը նշված համայնքի հովիվն է եղել: Դեպքը տեղի է ունեցել այսօր հոտը տուն ուղեկցելիս՝ Երևան-Գյումրի մայրուղին հատելու ժամանակ:
Ն. Ա-ն ուներ 3 երեխա:

կիսվել նյութով -