422 դիտում, 2020.07.10 19:50

Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը

Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ թուրքական դատարանը չեղարկել էր 1934 թվականի հրամանագիրը, որով տաճարը թանգարանի էր վերածվել: 

Էրդողանը Twitter-ի իր էջում հրապարակել է հրամանագրի կրկնօրինակը, որում ասվում է, որ «Սուրբ Սոֆիայի տաճարի վերահսկողությունը փոխանցվում է երկրի կրոնական կառավարմանն ու այն բացվում է ժամերգությունների համար»:   

կիսվել նյութով -