01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովը հաստատել է փաստաթուղթ` կոչ անելով շարունակել USAID –ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) կողմից Արցախում իրականացվող մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը՝ 2021 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագծի շրջանակում: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Մենք, անշուշտ, ողջունում ենք այս զեկույցը ՝ որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի կողմից վճռական հարձակումը Արցախի ականազերծման ծրագրի նկատմամբ, պարզ է, որ կոնգրեսը, հիմնվելով արտասահմանյան օգնության հիմքում ընկած օրինագծի վրա, պետք է ավելին անի՝ ապահովելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Արցախում ականազերծման ծրագրին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Այսպիսով, հանձնաժողովն առաջարկել է նախորդ տարիներին համահունչ ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ ՄԶԳ «Մարդասիրական ականազերծում» ծրագրի համար: USAID-ի կողմից ֆինանսավորվող ականազերծման ծրագիրը իրականացվում է Արցախում, որտեղ HALO Trust-ը հաջողությամբ հեռացրել է ավելի քան 61 հազար ական և մաքրել մոտ 62 հազար ակր տարածք ՝ ապահովելով ավելի անվտանգ ապագա Արցախի բնակչության ավելի քան 80 տոկոսի համար:
Արտասահմանյան օգնության օրինագիծը և դրան կից զեկույցը հատկացումների հանձնաժողովում ընդունվել է 29-ից 21 կողմ ձայներով, և նախատեսվում է, որ շուտով այն կքննարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Իսկ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջիկա շաբաթվա ընթացքում կդիտարկի արտասահմանյան օգնության օրինագծի իր տարբերակը: