662 դիտում, 2020.07.10 18:57

Այսօր Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի հիշատակի օրն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի հիշատակի օրն է:

Նա Խորհրդային միության զինված ուժերի տարբեր զորամասերում հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել: Վերադառնալով Հայաստան Գզողյանն Արցախյան ազատամարտում ղեկավարել է մի շարք կարեւորագույն գործողություններ, Շահեն Մեղրյանի հետ համակարգել է Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունները:

Գեներալ-մայորը ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը, 1992 թվականին էլ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ:

Գզողյանը եղել է Հարավ-արեւելյան ուղղության հրամանատար, որն ընդգրկում էր ռազմաճակատի Կապանից Լաչին ձգվող գիծը:

Մանրամասները՝ տեսանյութում:
 

կիսվել նյութով -