Այսօր Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի հիշատակի օրն է:
Նա Խորհրդային միության զինված ուժերի տարբեր զորամասերում հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել: Վերադառնալով Հայաստան Գզողյանն Արցախյան ազատամարտում ղեկավարել է մի շարք կարեւորագույն գործողություններ, Շահեն Մեղրյանի հետ համակարգել է Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունները:
Գեներալ-մայորը ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը, 1992 թվականին էլ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ:
Գզողյանը եղել է Հարավ-արեւելյան ուղղության հրամանատար, որն ընդգրկում էր ռազմաճակատի Կապանից Լաչին ձգվող գիծը:
Մանրամասները՝ տեսանյութում: