426 դիտում, 2020.07.10 17:47

Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ

Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ

Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ»,-հայտնում են դեսպանությունից:

Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա Covid-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին:

կիսվել նյութով -