380 դիտում, 2020.07.10 17:40

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի փոխգործակցությանն, Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին:

կիսվել նյութով -