522 դիտում, 2020.07.10 17:19

«Սուրբ Գեղարդ Զեն Կենաց» վավերագրական-խաղարկային ֆիլմը «Երկիր մեդիա»-ի եթերում․ հուլիսի 11-ին, ժամը՝ 21։00-ին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը մեզանում ներկայացվում է հիմնականում Գեղարդավանքի պատմության և ճարտարապետության համատեքստում՝ գրեթե անտեսելով Հիսուսին գեղարդով խոցելու ավետարանական դաժան դրվագի խորհրդածիսական (միստերիալ) իմաստը:

Սույն կինոէսսեում առաջին անգամ փորձ է արվում այդ պատմությունը դիտարկելու որպես յուրօրինակ այլաբանություն և նրա մեջ փնտրելու այն մնայունն ու հավերժականը, որոնք հոոգևոր ու արժեբանական կարևոր ուղերձներ կարող են հղել նաև մեզ՝ 21-րդ դարում ապրողներիս:

Ֆիլմում արծարծվում է երկու գլխավոր հարց՝ ո՞րն է գեղարդի՝ մահվան գործիքից կենարար զորության վերածվելու խորհուրդը, և ի՞նչ համամարդկային առաքելություն ունի առաջին քրիստոնյա երկիր Հայաստանը՝ լինելով Սուրբ Գեղարդի անձեռնմխելիության պատասխանատուն և հոգևոր ժամապահը:

«Սուրբ Գեղարդ Զեն Կենաց» վավերագրական-խաղարկային ֆիլմի ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը, սցենարի հեղինակ` Լևոն Գալստյան, օպերատոր` Սուրեն Թադևոսյան։

կիսվել նյութով -