29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը մեզանում ներկայացվում է հիմնականում Գեղարդավանքի պատմության և ճարտարապետության համատեքստում՝ գրեթե անտեսելով Հիսուսին գեղարդով խոցելու ավետարանական դաժան դրվագի խորհրդածիսական (միստերիալ) իմաստը:
Սույն կինոէսսեում առաջին անգամ փորձ է արվում այդ պատմությունը դիտարկելու որպես յուրօրինակ այլաբանություն և նրա մեջ փնտրելու այն մնայունն ու հավերժականը, որոնք հոոգևոր ու արժեբանական կարևոր ուղերձներ կարող են հղել նաև մեզ՝ 21-րդ դարում ապրողներիս:
Ֆիլմում արծարծվում է երկու գլխավոր հարց՝ ո՞րն է գեղարդի՝ մահվան գործիքից կենարար զորության վերածվելու խորհուրդը, և ի՞նչ համամարդկային առաքելություն ունի առաջին քրիստոնյա երկիր Հայաստանը՝ լինելով Սուրբ Գեղարդի անձեռնմխելիության պատասխանատուն և հոգևոր ժամապահը:
«Սուրբ Գեղարդ Զեն Կենաց» վավերագրական-խաղարկային ֆիլմի ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը, սցենարի հեղինակ` Լևոն Գալստյան, օպերատոր` Սուրեն Թադևոսյան։