492 դիտում, 2020.07.10 23:45

Նորվեգիան չեղարկել է կարանտինը եվրոպական մի շարք երկրներից ժամանողների համար

Նորվեգիան չեղարկել է կարանտինը եվրոպական մի շարք երկրներից ժամանողների համար

Նորվեգիայի կառավարությունը հաստատել է նոր հանձնարարականներ, որոնց համաձայն, Եվրոպայի մի շարք երկրներից, բացառությամբ Պորտուգալիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի եւ մի քանի այլ երկրների, թագավորություն ժամանողները, պարտավորված չեն լինի կարանտին անցնել։ Այս մասին հայտնել Է VG հրատարակությունը, հաղորդում է РИА Новости-ն։

«Հուլիսի 15-ից հնարավոր կլինի ճանապարհորդել եվրոպական առանձին երկրներ, որոնք կորոնավիրուսի տեսակետից համեմատաբար ավելի բարեհաջող իրավիճակում են՝ վերադառնալուց հետո առանց ինքնամեկուսացման, իսկ այդ երկրներից զբոսաշրջիկները կկարողանան նաեւ ժամանել Նորվեգիա եւ չպահպանել կարանտինը»,-հաղորդում Է թերթը:

Այդ երկրների ցուցակի մեջ տեղ են գտել Շենգենյան համաձայնագրի եւ Եվրոգոտու գրեթե բոլոր պետությունները, բացառությամբ Պորտուգալիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Ռումինիայի եւ Լյուքսեմբուրգի:

Բացի այդ, «բաց են» Շվեդիայի երեք տարածքներ, բայց ոչ ամբողջ երկիրը: Նշվում Է, որ երկրների ցուցակը վերանայվելու Է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ։

կիսվել նյութով -