01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Նորվեգիայի կառավարությունը հաստատել է նոր հանձնարարականներ, որոնց համաձայն, Եվրոպայի մի շարք երկրներից, բացառությամբ Պորտուգալիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի եւ մի քանի այլ երկրների, թագավորություն ժամանողները, պարտավորված չեն լինի կարանտին անցնել։ Այս մասին հայտնել Է VG հրատարակությունը, հաղորդում է РИА Новости-ն։
«Հուլիսի 15-ից հնարավոր կլինի ճանապարհորդել եվրոպական առանձին երկրներ, որոնք կորոնավիրուսի տեսակետից համեմատաբար ավելի բարեհաջող իրավիճակում են՝ վերադառնալուց հետո առանց ինքնամեկուսացման, իսկ այդ երկրներից զբոսաշրջիկները կկարողանան նաեւ ժամանել Նորվեգիա եւ չպահպանել կարանտինը»,-հաղորդում Է թերթը:
Այդ երկրների ցուցակի մեջ տեղ են գտել Շենգենյան համաձայնագրի եւ Եվրոգոտու գրեթե բոլոր պետությունները, բացառությամբ Պորտուգալիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Ռումինիայի եւ Լյուքսեմբուրգի:
Բացի այդ, «բաց են» Շվեդիայի երեք տարածքներ, բայց ոչ ամբողջ երկիրը: Նշվում Է, որ երկրների ցուցակը վերանայվելու Է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ։