438 դիտում, 2020.07.10 16:56

Սյունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 366-ի

Սյունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 366-ի

Սյունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 366-ի, բուժում է ստանում 135 քաղաքացի: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

«Այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ ընդհանուր՝ 366 հաստատված դեպք, գրանցվել է 4 մահ, 227 վարակակիր բուժվել է, 135 մարդ հիվանդ է, որից՝ 30-ը հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 4-ը հոսպիտալացված է Երեւանում, վարակի անախտանիշ ունեցող 101 մարդ մեկուսացված է տանը»,- նշված է հաղորդագրությունում:

Հիվանդներն ըստ համայնքների. 20 վարակակիր՝ Կապանից, 39-ը Գորիսից, 72-ը Սիսիանից, 4-ը Մեղրիից։

Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709 -ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 131 216 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 546 դեպք: Արձանագրվել է մահվան 177 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

կիսվել նյութով -