428 դիտում, 2020.07.10 17:06

Ի՞նչ դիտել այսօր․ «Երկիր մեդիան» առաջարկում է լավագույն ֆիլմերի ընտրանուց դիտել «Վան Գոգի» ֆիլմը

«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 10-ին, առաջարկում է դիտել  «Վան Գոգի» (Ван Гоги) ֆիլմը։

Այն նկարահանվել է 2016 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Սերգեյ Լիվնևը, գլխավոր դերերում հանդես են գալիս Ալեքսեյ Սերեբրյակովը եւ Դանիել Օլբրիխսկին։

Ֆիլմը 53-ամյա որդու եւ 79-ամյա հոր  մասին է, նրանք տարիներ շարունակ չեն շփվել, սակայն որդին վերադառնում է հոր մոտ, նրա մահացու հիվանդության պատճառով։

Հայրը հայտնի դիրիժոր է։ Որդին տաղանդավոր, բայց անհայտ նկարիչ: Նրանց հարաբերությունները` միաժամանակ և՛ սիրո և՛ ատելության են վերածվել, իսկ շփումը՝  ավելի շատ ատելություն է, քան սեր: Նրանք ապրում են աշխարհի տարբեր ծայրերում եւ փորձում են առանց անհրաժեշտության չտեսնել իրար։ 

Արտասահմանում երկար ժամանակ գտնվելուց հետո միայնակ նկարիչ Մարկը վերադառնում է իր 79-ամյա հոր մոտ։ Ֆիլմի բուն սյուժեն ծավալվում է հենց այն պահից, երբ նա վերադառնում է հայրական օջախ։ 

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։

կիսվել նյութով -