«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 10-ին, առաջարկում է դիտել «Վան Գոգի» (Ван Гоги) ֆիլմը։
Այն նկարահանվել է 2016 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Սերգեյ Լիվնևը, գլխավոր դերերում հանդես են գալիս Ալեքսեյ Սերեբրյակովը եւ Դանիել Օլբրիխսկին։
Ֆիլմը 53-ամյա որդու եւ 79-ամյա հոր մասին է, նրանք տարիներ շարունակ չեն շփվել, սակայն որդին վերադառնում է հոր մոտ, նրա մահացու հիվանդության պատճառով։
Հայրը հայտնի դիրիժոր է։ Որդին տաղանդավոր, բայց անհայտ նկարիչ: Նրանց հարաբերությունները` միաժամանակ և՛ սիրո և՛ ատելության են վերածվել, իսկ շփումը՝ ավելի շատ ատելություն է, քան սեր: Նրանք ապրում են աշխարհի տարբեր ծայրերում եւ փորձում են առանց անհրաժեշտության չտեսնել իրար։
Արտասահմանում երկար ժամանակ գտնվելուց հետո միայնակ նկարիչ Մարկը վերադառնում է իր 79-ամյա հոր մոտ։ Ֆիլմի բուն սյուժեն ծավալվում է հենց այն պահից, երբ նա վերադառնում է հայրական օջախ։
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։