կարևոր
1997 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-10 16:39

ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Երևանում և «Առինջ մոլ»-ում. հայտնաբերվել են խախտումներ

ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Երևանում և «Առինջ մոլ»-ում. հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալմշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և «Առինջ մոլում»: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Ստուգայցերի ընթացքում «Առինջ մոլում» գտնվող շինանյութերի, հագուստի և տնտեսական ապրանքների վաճառքի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, ջերմաչա­փերը և ջերմաչափման գրանցամատյանները: Առևտրիկետերումառկաթերություն­ներըտեղումշտկվելեն:

Շենգավիթ վարչական շրջանում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ էական խախտումներ չեն հայտնաբերվել:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ ներկայացուցիչների կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում են պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ: