346 դիտում, 2020.07.10 19:45

Մերկելը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետների հետ

Մերկելը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետների հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետների հետ: Այս մասին հայտարարել է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը, հաղորդում է РИА Новости-ն։

«Մերկելը երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ: Զրուցակիցները կխոսեն կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների, առաջիկա Եվրոպական խորհրդի մասին, ինչպես նաեւ կքննարկեն երկկողմ եւ եվրոպական քաղաքականության հարցեր»,-հայտարարել է Ֆիցը։

Հուլիսի 14-ին Մերկելը հանդիպում կունենա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ:

«Երեքշաբթի օրը Մերկելը Բեռլինում կընդունի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին։ Հանդիպման ընթացքում խոսք կլինի Գերմանիայի նախագահության գերակայությունների մասին, զրույցի կենտրոնում կլինի կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետեւանքների դեմ պայքարը։ Կողմերը կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարցերի վերաբերյալ»,-հայտարարել Է Ֆիցը, հավելելով, որ երկու պետությունների կառավարությունների ղեկավարները նաեւ մամուլի ասուլիս կանցկացնեն։

Հուլիսի 16-ին Մերկելը կուղեւորվի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին (Եվրոպական խորհուրդ)։

կիսվել նյութով -