480 դիտում, 2020.07.10 15:24

Վրաստանում նոր հիվանդներից մեկի վարակման աղբյուրն անհայտ է

Վրաստանում նոր հիվանդներից մեկի վարակման աղբյուրն անհայտ է

Վրաստանում COVID-19-ի նոր` 5 դեպքերից մեկի վարակման աղբյուրը պարզել չի հաջողվել։ Այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական հարցերով տնօրեն Մարինա Էզուգբայան, հաղորդում է Aliq.ge-ն։

Ըստ մասնագետի` ամենայն հավանականությամբ ներքին տարածման մասին է խոսքը:

Մնացածները միջազգային ուղևորափոխադրումներով զբաղվող բեռնատարների վարորդներ են: Ներկայումս Վրաստանի Քովիդ կոնտրոններում 112 քաղաքացի կա, ինֆեկցիոն հիվանդանոցում 23 պացիենտ է։ Ըստ Էզուգբայայի` նրանց վիճակը կայուն է, հիվանդության զարգացում չի նկատվում:

Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի ևս 5 դեպք է հաստատվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է  973-ի: Առողջացել է 846-ը: Կարանտինում 4851 մարդ է, ստացիոնարում` 231: Մահվան 15 դեպք է եղել: Արտերկրից բուժման նպատակով Վրաստան տեղափոխված վարակակիրների թիվը 31 է:

Եվս 28 դեպք է հաստատվել Աֆղանստանում վրաց խաղաղապահների մոտ, նրանք արդեն տեղափոխվել են ու բուժում են ստանում Գորիի զինվորական հոսպիտալում:

կիսվել նյութով -