320 դիտում, 2020.07.10 15:16

«Ուրարտու»-ն նոր մարզական տնօրեն ունի

«Ուրարտու»-ն նոր մարզական տնօրեն ունի

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր մարզական տնօրեն ունի: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել պաշտոնի նշանակում։ Ակումբի սպորտային տնօրեն է նշանակվել Դավիթ Աբրահամյանը։

Աբրահամյանը տևական ժամանակ է, ինչ ֆուտբոլային գործունեություն է ծավալում, ժամանակին զբաղեցրել է նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը:

կիսվել նյութով -