Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր մարզական տնօրեն ունի: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել պաշտոնի նշանակում։ Ակումբի սպորտային տնօրեն է նշանակվել Դավիթ Աբրահամյանը։
Աբրահամյանը տևական ժամանակ է, ինչ ֆուտբոլային գործունեություն է ծավալում, ժամանակին զբաղեցրել է նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը: