Երեկ, հուլիսի 9-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդը, ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, ովքեր տեղում ծառայություն են կատարել մինչև ժամանել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպատիվ խումբը։ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբի փրկարարները հատուկ ճոպանների միջոցով Հրազդան գետից դուրս են բերել դին։
Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։