կարևոր
1633 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-10 14:44

Ցույցեր՝ Հունաստանում․ պատճառը հանրահավաքների սահմանափակման մասին օրինագծի ընդունումն է

Ցույցեր՝ Հունաստանում․ պատճառը հանրահավաքների սահմանափակման մասին օրինագծի ընդունումն է

Հունաստանի խորհրդարանն ընդունել է հանրահավաքների սահմանափակման մասին օրինագիծը, ինչը բողոքի զանգվածային ակցիաների եւ անկարգությունների պատճառ է դարձել մայրաքաղաք Աթենքում եւ տասնյակ այլ քաղաքներում: Ցուցարարների հետ բախումների հետեւանքով տուժել է առնվազն 6 ոստիկան: 9 մարդ բերման է ենթարկվել:

Նոր օրենքով կսահմանափակվեն կամ կարգելվեն այն հավաքները, որոնք կսպառնան հանրային անվտանգությանը: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ մեկ անձի՝ բողոքն արտահայտելու իրավունքը նույնքան կարեւոր է, որքան մեկ ուրիշի՝ հիվանդանոց, աշխատավայր կամ տուն հասնելու իրավունքը: