368 դիտում, 2020.07.10 14:12

Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետեւել է Ամարասի վերականգնման աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետեւել է Ամարասի վերականգնման աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Կատարված աշխատանքները ներկայացրել են Ամարասի վերականգնող ճարատարապետ Մանուշակ Տիտանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության մշակույթի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը:

Նրանք Սերժ Սարգսյանին ցուցադրել և պատմել են անցյալ տարի վանական համալիր նախագահի այցելությունից հետո առաջին փուլում իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի անելիքները` ըստ հաստատված ծրագրի և ժամանակացույցի:

 

կիսվել նյութով -